Քարվաճառի տարածքում նոյեմբերի 1-ին հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով վիրավոր զինծառայողներն ապաքինվում են:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կրտսեր սերժանտ Արթուր Գարեգինի Եղիազարյանը եւ շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյանը դեռ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնտահավում է կայուն ծանր:

Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: