Նեպալի խուլ շրջաններից մեկում հետաքննում են մարդկանց մահվան բազմաթիվ դեպքերը: Վերջին տարվա ընթացքում մայրաքաղաք Կատմանդուից 600 կմ հեռավորության վրա գտնվող ոչ մեծ անտառապատ տարածքում արդեն 15 մարդ է մահացել: Հիմնականում դրանք երեխաներ եւ երիտասարդ կանայք են: Նրանց մահվան վայրերում մարմնի մասնակի կերած հատվածներ են գտել, ուստի հիմնական կասկածյալ է համարվում ընձառյուծը, որին հաճախ են տեսել այդ շրջանում, հաղորդում է Utro.ru-ն՝ վկայակոչելով CNN-ը:
Ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ հարեւան Հնդկաստանում նույնպես նմանատիպ դեպքեր են արձանագրվել: Չի բացառվում, որ այնտեղ եւս մեղավորը նույն ընձառյուծն է, որի համար պետական սահմանը ոչ մի նշանակություն չունի:
Նեպալում ընձառյուծի գլխի համար 25 հազար ռուփի (մոտ 300 դոլար) պարգեւ են խոստացել: Թեեւ վայրի կենդանիների վրա կրակելն արգելված է, սակայն որոշվել է այս ընձառյուծին ոչնչացնել:





























