Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, այսօր՝ նոյեմբերի 5-ին, հերթական պայթյունն է որոտացել:
Ինչպես հաղորդում է Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալությունը, պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի Մեզզե Ջաբալ շրջանի 86-րդ թաղամասում: Նախնական տեղեկություններով, ահաբեկչությանը զոհ է գնացել առնվազն 11 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Դրանից մի քանի ժամ առաջ Դամասկոսի Յարմուկ թաղամասում ընդդիմադիր զինյալները կրակ են բացել միկրոավտոբուսի ուղղությամբ: Զոհվել է 5 խաղաղ բնակիչ, որոնցից երկուսը երեխաներ են, մեկը՝ կին: Վիրավորվել է 10 մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է:
Դեռեւս տեղեկություն չկա, թե րայդոզ զոհերի ու վիրավորների մեջ հայեր կան:






























