Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նոյեմբերի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին հատվածներում` մառախուղ: Քամին` արեւմտյան շրջաններում 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Երեւանում եւս  նոյեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 10-ին սպասվում է անձրեւ: