«Հրապարակը» գրում է, թե ըստ լավատեղյակների, Հովիկ Աբրահամյանը միակը չի եղել, որ վերջերս արժանացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսությանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ ֆրակցիայի նախագահ Գալուստ Սահակյանն օդանավակայանում՝ Հովիկ Աբրահամյանին դիմավորելիս ջերմորեն մոտեցել են թռիչքուղուց դեպի իրենց եկող մեքենային` մտածելով, թե հարգարժան Արգամիչն է:

Սակայն մեքենան կանգնել է, դռները բացվել են, եւ դուրս է եկել բավականին ջահելացած Ռոբերտ Քոչարյանը: Նա ձեռքով բարեւել է վերջիններիս, հարցրել որպիսությունը: «Պիտի բարեւեինք, բա ի՞նչ պիտի անեինք, հո չէի՞նք ասելու` Հովիկին ենք սպասում»,- արդարացել են նրանք ֆրակցիայում: