Նյու Յորք նահանգի բնակիչները նոյեմբերի 6-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին կարող են քվեարկել ցանկացած ընտրատեղամասում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ գրանցված են: Այդ մասին հայտարարել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն: 

Սա աննախադեպ որոշում է ամերիկյան ընտրությունների պատմության մեջ, եւ այն կապված է «Սենդի» փոթորկի հետ:

Դեմոկրատ Կուոմոն իր որոշումը բացատրել է նրանով, որ աղետը չպետք է սահմանափակի փոթորկից տուժած ընտրողների իրավունքները: Աղետյալ գոտում շատ ընտրատեղամասեր չեն գործելու, հաղորդոմ է «ՌԻԱ Նովոստին»:

Նյու Յորք նահանգում «Սենդիի» զոհ է դարձել 100-ից ավելի մարդ, հարյուրավոր տներ ավերված են, կես միլիոն մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության: 

Մինչդեռ, նոյեմբերի 7-ին Նյու Յորքում նոր փոթորիկ է սպասվում:

 «Նոսիսթեր» փոթորիկը նվազ  ուժգին կլինի, քան «Սենդին», սակայն սպառնալիք կներկայացնի, քանի որ ուժգնությունը կարող է հասնել 55 մղոն/ժ-ի:  «Նոսիսթերը» կբերի ձյուն եւ ցուրտ: