Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկություններով, Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան բանակցությունները շարունակվում են, իսկ օրերս կայացել է հերթական հանդիպումը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Սատարման դիմաց Ծառուկյանն այժմ ուզում է նաեւ մաքսայինի պետի «յուղոտ» պաշտոնը։ Որոշ տեղեկություններով, Սարգսյանի ու Ծառուկյանի միջեւ նախնական պայմանավորվածություն կա, սակայն իշխանությունն ուզում է որքան հնարավոր է ձգել այս իրավիճակը՝ թույլ չտալով ընդդիմությանն անցնել կտրուկ գործողությունների։ Ըստ այդմ՝ իշխանության քայլը կախված է Լեւոն Տեր-Պետրոսյանից. եթե վերջինս հայտարարի իր առաջադրման մասին, նրան չեզոքացնելու համար կառաջադրվի նաեւ ընդդիմադիր դրսեւորումներ որդեգրած Գ. Ծառուկյանը՝ փախցնելով ընդդիմադիր ձայները։ Եթե Տեր-Պետրոսյանն առաջադրի այլ թեկնածուի, Ծառուկյանը կսատարի Ս. Սարգսյանին։ Ի դեպ, երեկ իր կոնյակ գործարանում ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Ծառուկյանը ներկաներին ասել է. «Ձեռքս պուլսի վրա է, ամեն ինչ վերահսկողության տակ է»,- գրում է «Ժամանակը»։




























