Վլադիվոստոկում տղամարդը հրաշքով ողջ է մնացել` ընկնելով 20-րդ հարկի պատուհանից: Ինչպես հայտնում է տեղի ոստիկանությունը, ենթադրվում է, որ նա ցանկացել է ծխել, պատուհանից կախվել է, կորցրել է հավասարակշռությունը եւ ընկել:
Տղամարդը վայրէջք է կատարել մեքենայի վրա: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ մեքենան ծռվել է, վնասվել են մեխանիկական մասերը:
Մեքենայի տերը, աղմուկը եւ դրան հաջորդած ազդանշանը լսելով, պատուհանից դուրս է նայել: Նա անմիջապես շտապօգնություն է կանչել: Բժիշկները երկար վերականգնողական աշխատանքներ են կատարել, եւ երբ ընկածի վիճակը կարգավորվել է, նրան հիվանդանոց են տեղափոխել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Բժիշկները ընկածի մոտ ախտորոշել են բազմաթիվ վնասվածքներ: Այժմ տղամարդը վերականգնողական բաժանմունքում է: Ոստիկանները հարցաքննել են տուժածի հարազատներին եւ հարեւաններին: Ըստ նրանց` ընկնելն ինքնասպանության փորձ չի եղել, այլ անուշադրության հետեւանք:





























