Ձերբակալվել է Օխոտի ծովում կորած ոսկու հանքաքար տեղափոխող «Ամուրսկայա» բեռնանավի սեփականատերը: Քրեական գործ է հարուցվել ՔՕ 263 հոդվածի 3-րդ մասով նախանշված հանցանշաններով («Ծովային տրանսպորտի տեղաշարժման եւ շահագործման անվտանգության կանոնների խախտում, որն անփութության հետեւանքով հանգեցրել է 2 կամ ավելի անձնաց մահվան»):
Առաջիկայում կասկածյալին մեղադրանք կներկայացվի, հայտնում է «gazeta.ru»-ն:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ լուր էր տարածվել, որ «Ռուբին» փրկարար նավը Օխոտի ծովում «Ամուրսկայա» բեռնանավին նմանվող օբյեկտ էր հայտնաբերել
Կորած նավում անձնակազմի 9 անդամներ են եղել: Բեռնանավը 700 տ ոսկու հանքաքար էր տեղափոխում:





























