Երեւանի քաղաքապետարանում սկսված ստուգումները նոյեմբերի 2-ին ավարտվել են։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով Վերահսկիչ պալատից ստացված տեղեկությունը։

«ՎՊ-ից, սակայն, հրաժարվել են որեւէ տեղեկություն հայտնել արդյունքների վերաբերյալ։ Այս ընթացքում վերլուծվելու են ստուգումների արդյունքները, եզրակացություն է գրվելու, որը հաստատվելու է պալատի խորիրդի նիստում եւ միայն դրանից հետո հրապարակվելու է։ Իսկ սա նշանակում է, որ Երեւանի քաղաքապետարանում իրականացրած ստուգումների արդյունքները կհրապարակվեն 1-2 ամսվա ընթացքում։ Մեր տեղեկություններով, ստուգումներն իրականացվել են շինարարության, հողահատկացումների եւ բազմաթիվ այլ ոլորտներում»,– գրում է «Հայկական ժամանակը»։