«Եդինայա Ռոսիայի» ակտիվիստ Վլադիմիր Սվիրիդը գտել է, թե ինչպես կարելի է լռեցնել ընդդիմության Կոորդինացիոն խորհրդի նախագահ Ալեքսեյ Նավալնիին` նրան տարվա ընթացքում դատարանից դատարան տանելով:

Սվիրիդը «Իզվեստիային» պատմել է, որ ուզում է «ՌոսՊիլ»-ի հիմնադրի դեմ ներկայացնել միանգամից 10 հազ. հայց` «Պատվի, արժանապատվության եւ աշխատանքային անվան ոտնահարում» ձեւակերպմամբ. բլոգերը նախկինում «Եդինայա Ռոսիայի» նկատմամբ օգտագործել էր  «խաբեբաների եւ գողերի կուսակցություն» արտահայտությունը:

Սվիրիդի ծրագրի համաձայն 10 հազար միասնական ռուսաստանցիներ նրան լիազորություն կտան, իսկ նա, իր հերթին նրանց պատիվը կպաշտպանի դատարանում: Սվիրիդը ցանկանում է ամեն հայցից մեկ մլն ռուբլի պահանջել, սակայն ենթադրում է, որ դատարանը ամեն անգամ  Նավալնիին 30 հազ. ռուբլու տուգանք կներկայացնի: Այսպիսով, Նավլնին բոլոր հայցերի համար ստիպված կլինի վճարել 300 մլն ռուբլի:

Հուլիսին  Մոսկվայի Լյուբինյան դատարանը  ընդդիմադրին ստիպել է վճարել 30 հազար ռուբլի տուգանք` Սվիրիդովի հայցով:

Ռուսաստանի Հանրապետական կուսակցության համանախագահ Բորիս Նեմցովը  «Իզվեստիային» տված մենկաբանության մեջ բարձր է գնահատել միասնական ռուսների հնարավորությունները դատարանում, սակայն կարծում է, որ  մեծ գումարը, որը պարտության դեպքում ստիպված կլինի վճարել Նավալնին, չի ընկճի ընդդիմությանը: Ընդ որում, նրա կարծիքով «Այդ 10 հազար հայցը Նավալնիին  կբերեն ոչ միայն ինտերնետային, այլ համառուսաստանյան  ճանաչում»: