Կաչինսկու ինքնաթիռում պայթուցիկի մասին հոդվածի պատճառով իր աշխատանքից զրկվել է ոչ միայն Rzeczpospolita թերթի խմբագիր Տոմաշ Վրուբլյովսկին, հեռացվել են նաեւ թղթակից Ցեզարի Գմիզը եւ նրա երկու գործընկերները` Մարիուշ  Ստանիշեւսկին եւ Բարտոշ Մարժուկը:

Այն մասին, որ  հետաքննիչները վթարի վայրում պայթուցիկի հետքեր են հայտնաբերել, թերթը գրել է հոկտեմբերի  30-ին:

Նույն օրը երեկոյան Լեհաստանի ռազմական  դատախազության գնդապետ Իրենեուշ Շելյանգը պաշտոնապես հայտարարել է, որ  լեհական նախագահի ինքնաթիռի կործանման վայրում պայթուցիկի հետք չի հայտնաբերվել:

Ինչպես հաղորդում է INFOX.Ru-ն,  Լեհաստանի ռազմական դատախազության ներկայացուցիչը ավելացրել է, որ խոսք է գնացել «քիմիական միացությունների» մասին, որոնք օգտագործել են դատախազության աշխատակիցները: «Դա կարող էր  պայթուցիկի նյութ լինել, սակայն վերջնական  տվյալները  հայտնի կդառնան լաբորատոր անալիզներից հետո»,-ավելացրել է Շելյանգը: Անալիզը, նրա խոսքով, կտեւի մոտ կես տարի:

Դրանից հետո թերթը իր հոդվածը սխալ է ճանաչել: