Հունաստանում խոշորագույն արհմիությունները հայտարարել են 48-ժամյա գործադուլի մասին։ Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС- ը, գործադուլին մասնակցում են պետական հաստատություններ, բանկեր, դպրոցներ ու համալսարաններ, որոշ խանութներ, ինչպես նաեւ տրանսպորտային տարբեր ցանցերի աշխատակիցները. մի քանի ժամով կփակվի նաեւ երկրի օդային տարածքը։
Հույներն այսպիսով բողոքում են կոշտ տնտեսական միջոցառումների դեմ, որոնք ենթադրում են հարկերի բարձրացում, թոշակների եւ աշատավարձերի կրճատում, թոշակի տարիքի բարձրացում 65 – ից 67-ի, հաղորդում է РБК - ը։ Հիշեցնենք, որ նման միջոցառումների ընդունումը 31,5 մլրդ եվրո արժողությամբ հերթական տրանշի փոխանցման պայմանն է։




























