Apple ընկերությունը երեք օրում վաճառել է iPad-ի 3 մլն նոր մոդել (mini и iPad 4)։ Հիշեցնենք, որ iPad mini-ի վաճառքը սկսվել է նոյեմբերի 2-ին։

Այս նորույթի վաճառքը տեղի է ունենում աշխարհի 34 երկրներում, ներառյալ ԱՄՆ, Ճապոնիա, Եվրոպայի երկրներ։ Topeka Capital Markets – ի փորձագետները պնդում են, որ այն վաճառվել է ԱՄՆ-ի խանութների արդեն 60%-ում, հաղորդում է «Росбалт» - ը։

iPad mini-ի վաճառքի գինը սկսվում է $329-ից։ Դրա մրցակիցներն են Amazon Kindle Fire и Google Nexus 7 պլանշետները։ 

7,9 մատնաչափի 1024X768 էկրան ունեցող iPad mini-ում տեղադրված է A5 պրոցեսոր, ավելի որակյալ տեսախցիկ, LTE տեխնոլոգիայի հետ աշխատող բջջային մոդուլ եւ նանոSIM քարտեր, ինչպես նաեւ Siri ձայնային կառավարման գործառնույթ։