Վրաստանի թիվ 15 Կսանյան գաղութի տնօրեն Նուքրի Խուխուան հրաժարական է տվել: Հիշեցնենք, որ այս գաղութում օրերս հուզումներ էին տեղի ունեցել, իսկ 15 բանտարկյալներ կարել էին բերանները: Հրաժարականի մասին հայտնել է «Սահմանադրության 42 հոդվածներ» կազմակերպության ներկայացուցիչ Նինո Ջանդիերին:
Նա վկայակոչել է հենց իր` Խուխուայի հայտարարությունը: «Նա հեռախոով հայտնել է, որ հրաժարական է տվել եւ պաշտոնից կհեռանա իր դիմումի հաստատումից հետո»,-հայտնել է իրավապաշտպանը: Խուխուան բանտի տնօրենի պաշտոնում նշանակվել է նոր կառավարության ձեւավորումից հետո այս տարվա հոկտեմբերի կեսերին:
Ջանդիերիի խոսով, ներկայումս գաղութում իրավիճակը հանգիստ է, սակայն 13 բանտարկյալներ շարունակում են բողոքի ակցիան. Նրանց բերանները կարված են: Նրանք պահանջում են պայմանների եւ բժշկական օգնության բարելավում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
«Մաեստրո» հեռուստաընկերության տվյալներով, շարունակում է ծանր մնալ բանտարկյալ Դավիթ Մինասովի վիճակը, ով փորձել է իր կոկորդը կտրել եւ հրաժարվել է բժշկական օգնությունից: Բանտարկյալի քույրը հայտնել է, որ նա թույլ չի տվել բժիշկներին կարեր դնել:
Կսանյան բաղութի անկարգությունները սկսվել են անցյալ շաբաթ: Մոտ 2 հազար բանտարկյալներ հացադուլ էին հայտարարել` պահանջելով ուղղիչ հաստատության ղեկավարի հրաժարականը: Ակցիայի մասնակիցները վստահեցնում են, որ բանտի ադմինիստրացիան սպառնում է նրանց դաժանորեն պատժել: Նրանք հեռոխոսով պահանջել են իրենց բարեկամներից շուրջօրյա հսկողություն սահմանել բանտի պատերի տակ: նոյեմբերի 5-ին բախում էր տեղի ունեցել բանտարկյալների բարեկամների եւ պահակախմբի միջեւ:
Ներկայումս բանտարկյալների հարազատները շարունակում են հսկողություն սահմանել բանտի պատերի տակ:



























