Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, թե Թուրքիան պետք է հարգի Իրաքին, չխախտի Իրաքի օդային սահմանները, որից հետո հարաբերությունները կկարգավորվեն։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Dunyabulteni կայքը, իրաքյան մի հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Իրաքի վարչապետը նշել է, թե Թուրքիայի հետ հարաբերությունները լավ չեն, իսկ լավ լինելու համար Թուրքիան որոշ պայմաններ պետք է կատարի։
«Թուրքիան պետք է հարգի Իրաքի ինքնիշխանությունը, չխառնվի մեր ներքին գործերին եւ չխախտի օդային սահմանը։ Լարվածության թուլացման համար քայլեր են անհրաժեշտ կատարել։ Իրաքի ժողովրդի համար ընդունելի չէ, որ Թուրքիան ապաստան է տվել դատարանի կողմից դատապարտված անձին (Իրաքի փոխնախագահ է Թարիք ալ-Հաշիմին-խմբ)։
Մենք թուրքական կողմին ասում ենք. «Մեր մի ձեռքը մեկնում ենք, մյուս ձեռքով ձիթենու ճյուղն ենք մեկնում։ Ցանկանում ենք ձեզ հետ լավ հարաբերությունները։ Եթե դուք էլ փոխադարձաբար լավ հարաբերություններ ցուցադրեք, կտեսնեք, որ Իրաքը ցանկանում է վերացնել հակամարտությունը»,- ասել է Իրաքի վարչապետը։





























