Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցման նպատակով 2013 թ. պետական բյուջեից կհատկացվի 80 մլն դրամ; Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Գումարը նախորդ երկու տարիների համեմատ չի փոխվել: Բացի դրանից՝ 163,7 մլն դրամ կհատկացվի Գյումրու տեխնոպարկին;
ՏՏ ոլորտին հատկացվող 80 մլն դրամը կբաշխվի հետեւյալ ուղղություններով.
1. Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացում եւ խթանում Հայաստանում եւ արտերկրում. հետազոտություն, հասարակական իրազեկում - 45.0 մլն դրամ:
2. Միջազգային համագործակցություն - 35.0 մլն դրամ:
Գյումրու տեխնոպարկին հատկացված գումարները կբաշխվեն հետեւյալ կերպ.
1.Տեխնոպարկի գործունեության կառավարում (Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամ) - 48.0 մլն դրամ,
2. Անշարժ գույքի կառավարում - 20.6 մլն դրամ,
3. Կրթական ծրագրեր - 22.3 մլն դրամ,
4. Բիզնես զարգացում - 13.0 մլն դրամ,
5. Նորարարության եւ ժամանակակից տեխնոլոգիաների աջակցությանն ուղղված ծրագրերի իրականացում - 59.8 մլն դրամ:
Ծրագրի նպատակն է Գյումրու Տեխնոպարկի ներքո ինովացիոն համակարգի ձեւավորումը:





























