Բելգիայում քիմիական գործարանում պայթյուն է որոտացել. Իրավիճակը ծանր է, կա թունավոր նյութերի` մթնոլորտ ներթափանցման վտանգ:
Պայթյունը տեղի է ունեցել Բելգիայի ֆրանսիախոս Վալլոնի շրջանի Լեսին քաղաքի Benechim ընկերության գործարանում, հաղորդում է «Ուտրո.ru»-ն:
Ձեռնարկության աշխատակիցներից ոչ մեկ չի տուժել, բոլորը տարահանվել են: Գործարանի տարածք են ժամանել հրշեջների բազմաթիվ ջոկատներ:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով, ձեռնարկությունում պայթյունը տեղի է ունեցել հրդեհի հետեւանքով, որի պատճառները դեռես չեն բացահայտվել: Մոտակա տների բնակիչներին խորհուրդ է տրվել չլքել իրենց տները եւ չբացել լուսամուտները:





























