Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը նախագահական ընտրություններին ընդառաջ աստիճանաբար ակտիվանում է:Այս մասին այսօր` նոյեմբերի 6-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«ՀՀԿ-ն, որպես ակտիվ դերակատար եւ առաջատար, վաղուց հայտնել է իր դիրքորոշումը, որ նախագահական ընտրություններում մասնակցելու է իր թեկնածուով` ի դեմս գործող նախագահ Սերժ Սարգսյանի, եւ իրկանացնում ենք ակտիվ կուսակցական աշխատանքներ»,- ավելացրեց Հովհաննես Սահակյանը:
Հարցին, թե ինչո՞ւ հիմա ՀՀԿ-ն սկսեց կոռուպցիայի դեմ պայքարել, Սահակյանն ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարում հստակ ժամանակահատված կա, որի համաձայն դրանից այս կամ այն կողմ կդիտարկվի որպես քաղաքական կամ ոչ քաղաքական դրսեւորում: «Մենք մշտապես պայքարել եւ պայքարում ենք կոռուպցիայի դեմ»,- ասաց Հովհաննես Սահակյանը: Հարցին, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից դատապարտյալների խնդրին անդրադառալը իրենց համար անակնկալ էր, թե ոչ, պատգամավորն ասաց, որ անսպասելի ոչինչ չկար, որովհետեւ որպես պատգամավոր, քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանը իր կարծիքն է հայտնել: «Կարծում եմ դա մտահոգ մարդու, քաղաքակն գործչի մտահոգություն է»,- նշեց Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ նախօրեին Գագիկ Ծառուկյանը քննադատել էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` դատապարտյալների բերանը կարելու փաստի շուրջ արած հայտարարության համար:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am




























