Հայաստանի Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բանտարկյալը հացադուլ է հայտարարել:
ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ին հայտնեց, որ նոյեմբերի 5-ին ժամը 17:50-ին բանտարկյալ Աշոտ Չտրկյանը (1981 թ. ծնված) հացադուլ է հայտարարել: Ա. Չտրկյանը դատապարտվել է 38-299 հոդվածի առաջին մասով (պետական դավաճանության մեջ մասնակցության համար): Նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Երիտասարդը հերքում է իր մեղքը:
Գոռ Ղլեչյանի խոսքով, ներկայումս բանտարկյալը առանձին խցում է գտնվում` բժշկի հսկողության տակ:





























