ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի ցանկանում որեւէ դիրքորոշում, մեկնաբանություն կամ մեկնաբանություն տալ ԲՀԿ-ի հետ կապված, քանի որ ԲՀԿ-ական գործիչները հայտնում են, թե դեռեւս ոչինչ որոշված չէ, քաղաքական խորրդի նիստերը դռնփակ են եւ այլն եւ այլն: Այս մասին այսօր` նոյեմբերի 6-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը արձագանքելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԲՀԿ-ի լռությունը:
«Այս դեպքում մեկնաբանությունները պետք է լինեն ենթադրությունների ֆոնի վրա, որը չեմ կարծում, որ իմ պարագայում ճիշտ է»,- պարզաբանեց Հովհաննես Սահակյանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, պատգամավորը նշեց, որ մեզ մոտ արմատական ըննդիմության դրսեւորումը դարձել է ինչ-որ աննադատությունների շարք եւ կարծում են, թե ինչքան բուռն քննադատեն այնքան ավելի ընդդիմադիր կեցվածք կնդունեն: «Այսօր ՀԱԿ-ում կան խնդիրներ, կոնսուլիդացիայի խնդիրներ: Կարծում եմ` երբ ՀԱԿ-ը կկողմնորոշվի, կհամախմբվի եւ մեկ տեսակետի շուրջ իր կարծիքը կհայտնի, այս դեպքում դաշտը ավելի հասկանալի կդառնա»,- նշեց Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքով, շատ դժվար է, երբ նույն քաղաքական թիմում 5 հոգով 7 երգ են երգում եւ չգիտես, որ երգին հետեւես:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























