Շատերը Facebook-յան լուսանկարների պատկերասրահներում ոչ թե Դուոմոյի տաճարի կամ Թաուերի, այլ լողազգեստով աղջիկների լուսանկարներ են որոնում: Հատուկ այդ օգտվողների համար App Store-ում լողազգեստով աղջիկների լուսանկարների որոնման ծրագիր է ստեղծվել:
Լուսանկարների որոնման տեխնոլոգիան ստեղծվել է վաղուց, այժմ մնում է ծրագրին սովորեցնել նկարների որոշակի տեսակը տարբերակելը, գրում է LifeNews-ը:
Badabing հավելվածը ոչ մի օրենք չի խախտում, քանի որ միայն ընկերների բաց ալբոմների մեջ է որոնում, օգտատերերին մնում է ուշադիր լինել հրապարակվող նկարների նկատմամբ:





























