Չեչնիայի մահմադեկանների հոգեւոր կառավարումը (ՄՀԿ) արգելել է  մահմեդական ավանդույթներով թաղել զինյալ խմբավորումների  ոչնչացված անդամներին: Ինչպես հայտնել է ՄՀԿ-ի նախագահ Սուլթան Միրզաեւը, գրոհայինները «հեհեղվել են կանանց, ծերերի եւ երեխաների արյան մեջ»:

Նրա խոսքով, ՄՀԿ նախաձեռնությունը դարձել է հանցագորության դեմ պայքարի միջոց, որը իրականացնում են ահաբեկիչները հանրապետության տարածքում:

«Մենք արգելում ենք գրոհայիններին թաղել մահմեդական գերեզմանոցներում: Նաեւ թույլ չենք տալիս թաղման արարարողակարգ իրականացնել մեր ավանդույթների համաձայն: Այդ մարդիկ, ոչ թե ձեռքերը, այլ ամբողջովին խեղդվել են կանանց, ծերունիների եւ երեխաների արյան մեջ:  Նրանք շան մահով են մահանում եւ արաժանի չեն սովորական  թաղման»,-հայտնել է Միրզաեւը «Իզվեստիային»:

Միրզաեւի խոսքով, այժմ գրոհայինների բարեկամները իրենք են տեղ գտնում նրանց թաղման համար, ոչ ոք չգիտի նրանց թաղման վայրը:

Սակայն Ռուսաստանի Դաշնության օրենքը թույլ չի տալիս գերեզմանի սահմաններից դուրս թաղում կատարել: