Իրաքի մայրաքաղաք Բաղդադի շրջակայքում գտնվող ռազմական բազայում նոյեմբերի 6-ին ահաբեկչություն է տեղի ունեցել: Վերջին տվյալներով պայթյունի զոհ է դարձել 27 մարդ, եւս 50-ը վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», ահաբեկիչները ռազմական Թաջի բազայի տարածք են բերել պայթուցիկներով հագեցված ավտոմեքենան: Երբ բազայից դուրս է եկել բանակային ստորաբաժանումը, տեղի է ունեցել պայթյուն: Զոհվածների թվում կան իրաքյան բանակի մի քանի զինծառայողներ:
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերության տվյալներով, պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը:





























