Բռնվել է դեռեւս երկու ամիս բնակարանից կատարված գողության հեղինակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում   ահազանգ է ստացվել, որ Բայրոնի փողոցի 12 շենքի  բնակարաններից մեկից  գողություն է կատարվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ սեպտեմբերի 17-ի ժամը 01.00-ից մինչեւ սեպտեմբերի 22-ի ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, պատշգամբի պատուհանը բացելով՝ Բայրոնի փողոցի 12 շենքի մի բնակարանից գողացել են ձմեռային մուշտակներ, ժամացույց, «Նոութբուք» համակարգիչ եւ բջջային հեռախոս:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 30-ամյա Տավրոս Ո.-ն, որը նոյեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, բերման է ենթարկվել բաժին:

Գողոնն առգրավված է:

Տավրոս Ո.-ն ձերբակալված է: