Նոյեմբերի 5-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 86-րդ կմ-ին դուրս գալով երթեւեկելի գոտուց՝ կողաշրջվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: