Եկատերինբուրգում «վարսահարդարների» հրոսակախումբ է հայտնվել. նրանք  հարձակվում են «գիշերային թիթեռնիկների» վրա եւ սափրում են նրանց մազերը:

Աղջիկների խոսքով,  տղամարդիկ ներկայանում են որպես այցելու, խլում են թանկարժեք իրերը, իսկ հետո սափրում են մարմնավաճառների մազերը: Նրանք վստահեցնում են, որ  մեկ ամսվա ընթացքում Եկատերինբուրգում հավաքվել է արդեն սափրագլուխ 100 աղջիկ: Այժմ նրանք ստիպված են կեղծամներով աշխատել, ինչն, անկասկած, փչացնում է արտաքին տեսքը եւ արժանանում է  այցելուների դժգոհությանը, հաղորդում է LifeNews-ը:

Ինչպես պատմել է Իզոլդա անվամբ մարմնավաճառուհին, նրա մոտ ժամանած այցելուն անսպասելի հանել է դանակը եւ սկսել է սպառնալ: Նա աղջկա տուն է թողել գործընկերոջը: Տղամարդիկ փորձել են խեղդել դժբախտ զոհին: Սակայն հակահարված ստանալով` նրանք վերցրել են աղջկա եւ նրա ընկերուհու հեռախոսները եւ սափրել են նրանց մազերից մի փունջ:

Այս անգամ հանցագործներին չի հաջողվել փախչել. նրանց բռնել են ոստիկանները  որոնց կանչել է Իզոլդան: Ոստիկանությունում «վարսահարդարները» մնացել են մեկ օր, ապա ազատ են արձակվել: