Բաղդադում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը, նոյեմբերի 5-ին, հանդիպում է ունեցել Իրաքի խորհրդարանի Արտաքին hարաբերությունների hանձնաժողովի նախագահ դոկտոր, շեյխ Հումամ Համուդիի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների ստեղծման եւ զարգացման  հարցերը եւ կարծիք հայտնել, որ միջխորհրդարանական բարեկամական խմբերի ստեղծումը, ինչպես նաեւ փոխադարձ այցելությունների կազմակերպումը կնպաստեն մշակութային, քաղաքական, տնտեսական եւ այլ բնագավառներում համագործակցության զարգացմանը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանի, հատկապես Սիրիայի ճգնաժամի հետ կապված խնդիրները, դոկտոր Համուդին անդրադարձել է Իրաքի վարած քաղաքականությանը եւ դիրքորոշմանը` Սիրիայում խաղաղ ճանապարհով ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:

Հանդիպման վերջում Հ. Համուդին ՀՀ դեսպանին հրավիրել է այցելել Նաջաֆ եւ Քարբալա քաղաքները` շիաների կրոնական կենտրոնները այցելելու նպատակով: