Ուկրաինայում Իվանո-Ֆրանկովյան մարզի գյուղերից մեկի 37-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով Ադրբեջանի քաղաքացու են ձերբակալել:
Ոստիկանություն է զանգահարել համագյուղացիներից մեկը եւ հայտնել, որ հարեւանուհուն մեռած վիճակում գտել է տան նկուղում: Մահացածի մարմնին դանակի եւ կացնի հետքեր են եղել:
Համագյուղացիներին հարցաքննելու ընթացքում պարզվել է, որ երկու ամիս առաջ 37-ամյա կինը Ռուսաստանում աշխատելուց վերադարձել էր ոչ թե միայնակ, այլ մուգ մաշկով երիտասարդի հետ, որը հազիվ էր խոսում ռուսերեն:
Ինչպես հայտնում է gazeta.ua-ին վկայակոչելով analitika.at.ua-ն, տան վիճակը վկայում էր, որ տիրուհու կենակիցը շտապ լքել էր տունը: 27-ամյա ադրբեջանցուն ձերբակալել էին ուշ երեկոյան` Գորոդենկոյի մարզկենտրոնի ավտոկայանում, երբ նա «Յարեմչե-Կիեւ» երթուղու ավտոբուսի տոմս էր գնում:
Նա խոստովանել է, որ վեճի ժամանակ սիրուհուն հարվածել է դանակով, իսկ հետո ` կացնով: Երբ տեսել է, որ կինն անշնչացել է, մարմինը նկուղ է քարշ տվել, արագ հավաքել իրերը եւ հեռացել գյուղից:





























