ԱՄՆ պետքարտուղարությունը ոչինչ չգիտի այն մասին, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին թույլ չեն տվել այցելել Հին Ջուղայի հայկական գերեզմանոց: Այս մասին, նոյեմբերի 5-ին կայացած բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա ՆուլանդՆուլանդին խնդրել են մեկնաբանել ադրբեջանական իշխանությունների կողմից ԱՄՆ դեսպանին հայկական գերեզմանոց այցելելու արգելքը: «Կան ապացույցներ, որ միջնադարյա հուշարձանները ոչնչացրել են ադրբեջանցի զինվորները: Այսպիսով, ակնհայտ է, որ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի այցելությունը կապված է այդ իրադարձությունների հետ: Դուք որեւէ բացատրություն ստացե՞լ եք Բաքվի կողմից կամ ունե՞ք որեւէ մեկնակաբություն այս առիթով»,-հարցրել է լրագրողը:

«Ես պատրաստվում եմ Ձեզ ուղարկել Բաքվում մեր դեսպանատուն: Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ այդ միջադեպից»,-պատասխանել է Նուլանդը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մորնինգսթարը հայտարարել էր, որ Նախիջեւանի իշխանությունները թույլ չեն տվել իրեն այցելել Հին Ջուղայի գերեզմանոց, վկայակոչելով «անվտանգության խնդիրները»: