Թուրքիայի Այդըն նահանգի Նազիլիի շրջանի Ահմեդ Յափըջըին պատկանող ֆերմայում քթի 3 անցք ունեցող հորթ է ծնվել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Նազլիի շրջանի 60-ամյա բնակիչ Ահմեդ Յափըջըին պատկանող ֆերմայում լույս աշխարհ եկած 3 քթի անց ունեցող հորթը զարմացրել բոլորին։ Ահմեդ Յափըջըն այդ մասին հայտնել է Նազիլիի շրջանի անասնաբուժ Ահմեդ Շահինին, ով եւս զարմացել է տեսածից՝ նշելով, թե երբեք նման բան չի տեսել եւ չի լսել։
Անասնաբուժը մանրամասն զննել է հորթին եւ նշել, որ հորթի քթի 3 անցքերն էլ բաց են, եւ հորթը հանգիստ շնչում է քթի 3 անցքերով էլ։





























