Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից հեղինակած «նախագահական համակարգի» անցնելու օրինագիծը ներկայացվել է խորհրդարան։
Թուրքական Star պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բեքիր Բոզդաղը նշել է, թե «նախագահական համակարգում» էֆեկտիվ եւ արդյունավետ աշխատանք ապահովող գործառույթներ կան։ «Այդ պատճառով մենք գտանք, որ ճիշտ է՝ առաջիկա տարիները վեճերով անցկացնելու փոխարեն անցնենք նախագահական համակարգին»,-ասել է Բեքիր Բոզդաղը։
Նշվում է, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատասխանատուները 22 կետից բաղկացած նախագիծը նոյեմբերի 5-ի երեկոյան են մտցրել խորհրդարան։
Նշենք, որ թուրքական մամուլում բազմիցս բարձրաձայնվել են, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է երկրի կառավարման համակարգը փոխել նախագահականի եւ ինքը դառնալ նախագահ։ Ըստ իշխող կուսակցության կանոնակարգի, Էրդողանն այլեւս չի կարող պատգամավոր ընտրվել, ուստի, ցանկանում է փոխել համակարգը եւ ժողովրդի կողմից ընտրվել նախագահ։





























