Շիրակի մարզում, այսօր՝ նոեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Շիրակի թղթակիցը, ժամը 17:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչ Վաղարշակ Մադոյանը վարելով «BMW X5» մակնիշի 15 ՍԼ 353 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ատոճանապարհի 135-րդ կմ-ում՝ Ցողամար գյուղի մոտ  գտնվող «Ղոչաղբյուր» կոչվող տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեելի մասից եւ 15 մետր գլորվել ձորը:

Մեքենայում եղել են երկու հոգի: Վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի ճանապարհային ոստիկանները: «BMW X5»-ի վարորդը ծնունդով Բոգդանովկայից է եւ որդու հետ մեկնում էր ծննդավայր: