Ստուգումը կվերաբերի խնդրահարույց ընտրատարածքներին, որտեղ ընտրությունների քվեարկության արդյունքների անփոփումն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, ինչպես նաեւ զեղծարարության մեջ թեկնածուների փոխադարձ մեղադրանքներով: Հանձնաժողովի ստեղծման օգտին քվեարկել են 363 պատգամավորներից 232-ը: 

Գերագույն ռադայի որոշմամբ, ինչպես հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը, Գլխավոր դատախազությունը կստուգի ձայների հաշվարկի ընթացքում իրավապահների գործողությունների օրինականությունը: ԿԸՀ-ին հանձնարարվել է վերստուգել շրջանային ընտրատարածքների նյութերը: Տվյալ հարցերով նախնական տեղեկությունը Գերագույն ռադային պետք է փոխանցվի նոյեմբերի 9-ին:

Նախօրեին ընդդիմության համակիրները հավաքվել էին ԿԸՀ-ի շենքի մոտ` բողոքելով ընտրությունների կեղծման դեմ: Հենց նույն օրը ԿԸՀ-ն որոշել էր կրկնակի քվեարկություն անցկացնել մեծամասնական   5 շրջաններում  (թիվ 94, 132, 194, 197 եւ 223): Դրանցից երկուսում առաջատարն էին  «Բատկիվշչինայի» ներկայացուցիչները, սակայն ձայների վերահաշվարկից հետո  հաղթել են իշխանության ներկայացուցիչները: Եւս երկուսում հաղթել են ընդդիմադիրները, մնացյալում դեռեւս վերահաշվարկ չի կատարվել: 

Ընդդիմությունը հայտարարել է, որ բողոքարկելու է վերընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը:

Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ին: Ըստ նախնական տվյալների` հաղթել է իշխող «Ռեգիոնների կուսակցութունը»: