ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմինին եւ նրա կինը՝ Էնն Ռոմնին այսօր՝ նոյեմբերի 6-ին, քվեարկել են Բելմոնթ քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ) գտնվող ընտրատեղամասերից մեկում:
Ռոմնին այդելելով ընտրատեղամաս, սեղմել է մի քանի ընտրողների ձեռքը, ողջունել ընտրական հանձնաժողովի անդամներին, սակայն լրատվամիջոցների համար հայտարարություն չի արել: Հարցին, թե ում օգտին է քվեարկել, նա պատասխանել է. «Իսկ դուք ինչպե՞ս եք կարծում», հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը՝ Միշելն արտահերթ էին քվեարկել՝ մի քանի օր առաջ: Ընտրությունների օրը Օբաման մտադիր է անցկացնել բասկետբոլ խաղալով, իսկ երեկոյան հետեւել ընտրությունների արդյունքների հաշվարկին Չիկագոյից:
Ռոմնին նույնպես կհետեւի ընտրությունների հաշվարկին Բոստոնում գտնվող իր շտաբից:




























