Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իրեն ուղղված «անբախտ բեդվին» արտահայտությանը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, թե Էրդողանն իր հասցեին անկիրթ արտահայտություն է արել՝ անվանելով «անբախտ բեդվին»։
Քըլըչդարօղլուն ամբիոնից դիմել է Էրդողանին. «Շրջվիր, հայելու մեջ նայիր, այնտեղ անբախտ բեդվինին կտեսնես։ Դու էիր Լիբիայի անապատներում զբոսնում, դու էիր Սիրիայի անապատներում զբոսնում, դու էիր արաբական երկրների անապատներում զբոսնում։ Բայց այդ անապատներում զբոսնելու ժամանակ զգույշ եղիր, կարող է հյուսիսային սպիտակ արջին հանդիպես»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։





























