Մոլդովայում ուղեւորատար գնացքը բախվել է ավտոբուսին, զոհվել է 4 մարդ, եւս 6-ը՝ վիրավորվել են, որոնցից մեկը հղի կին է: «Բենդերի-Քիշնեւ» ուղեւորատար գնացքը բախվել է միկրոավտոբուսին, որտեղ եղել են հարսանեկան արարողության հյուրեր:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, անցումը փակ չի եղել արգելափակոցով, ընդ որում վարորդն անտեսել է լուսացույցի արգելող նշանը:
Աղետը տեղի է ունեցել Քիշնեւից 25 կմ հեռավորության վրա գտնվող Նոր Մարեն գյուղում:





























