«Սինդի» փոթորկի ժամանակ 28-ամյա ամերիկացին հորը հրաժեշտի նամակ է գրել` կորցնելով փրկվելու հույսը: Նա, սակայն, կենդանի է մնացել եւ գրավել լրագրողների ուշադրությունը:

Նյու Ջերսիի բնակիչ Մայքլին ջրի ալիքը քշել է տնից եւ նա հայտնվել է նեղուցի մեջ, որից մի քանի ժամ շարունակ փորձել է լողալով դուրս գալ: Նա հրաշքով հայտնվել է ինչ- որ տան մեջ, որտեղ էլ թողել է իր երկտողը` հույս ունենալով, որ այն կհասնի հորը, գրում է Yahoo News-ը:

Երկտողում նա մասնավորապես գրել է. «Ես ստիպված էի ներխուժել ձեր տուն: Ես վերցրել եմ ձեր ծածկոցը, քնաի որ սառչում եմ: Ուրիշ ոչինչ չեմ վերցրել: Ջրի մակարդակը դրսում երեք մետրից մի փոքր է քիչ, հնարավոր չէ փրկվել: Կասեք հորս, որ ես նրան սիրում եմ, եւ արեցի ամեն ինչ, ինչ կարողացա»: Մայքլը թողել է նաեւ հոր հեռախոսի համարը:

Տան տիրուհին գտնելով երկտողը, անմիջապես զանգահարել է Մայքլի հորը: Իր փրկության համար Մայքլը պարտավոր է Ֆրենկ անունով մի տղամարդու, ով Մայքլին վերցրել է իր լողամիջոցի վրա, տաքացրել եւ հասցրել ընկերների մոտ: