Ավտոմեքենաների վարորդներին սպառնում են ոչ միայն երկրից, այլեւ՝ օդից. այդ սպառնալիքի արտահայտությունը ԱՄՆ-ում տեղի ունեցած ավիավթարն է: ԱՄՆ Թեքսասի նահանգի տարածաշրջանային օդանավակայանում մեկ շարժիչով օդանավը վայրէջքի ժամանակ հարվածել է ճանապարհով ընթացող ամենագնացին:
Հարվածից հետո օդաչուին հրաշքով հաջողվել է անվնաս վայրէջք կատարել: Միջադեպից հետո վարորդին եւ օդաչուին տեղափոխել են հիվանդանոց, թեեւ նրանք ընդամենը թեթեւ վնասվածքներ էին ստացել, հաղորդում է CBS DFW-ն:
Տեսագրությունը կատարել են օդաչուի ընկերները, ովքեր ցանկանում էին նկարահանել իրենց ընկերոջ առաջին թռիչքը: Երբ նրանք տեսել են, որ վայէջքն այնքան էլ հաջող չի ընթանում, անմիջապես վազել են վթարի վայր: Վիրավորների մասին հարցից հետո վեճ է ծագել մեքենայում գտնվողների եւ օդաչուի ընկերների միջեւ: Տեսախցիկը անջատված չի եղել եւ այդ ամենը նկարահանվել է, հաղորդում է NEWSru.com-ը:





























