Սոչիի օլիմպիական օբյեկտներում աշխատող ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել կեղտոտ գուլպաների պատճառով: Ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 240 մարդ՝ Տաջիկստանից: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի երեկոյան, Կրասնայա պոլյանայի «Լեռնային կարուսել» սպորտային տուրիստական համալիրում:

Տեղի բնակիչների խոսքով, միջադեպի պատճառը եղել են կեղտոտ գուլպաները, հաղորդում է «Բլոգ Սոչի» պորտալը: Դեպքի վայր են ժամանել ՕՄՕՆ-ի եւ միգրացիան ծառայությունների ջոկատները:

Նոյեմբերի 6-ի առավոտյան դատական կատարածուների հսկողության ներքո երեք ավտոբուսներով Ադլերի դատարան են բերել 238 մարդու: Նրանցից 5-ին կալանավորել են 10 օրով՝ ոստիկանների պահանջին չենթարկվելու համար, իսկ մյուսներին ձերբակալել են մեկ օրով: