Օրգանիզմում վիտամին D-ի ցածր մակարդակը ժառանգական երկարակեցության է բերում: Հոլանդացի գիտնականները հետազոտել են առնվազն երկու երկարակյաց (89 տարեկան եւ ավելի տղամարդկանց, 91 եւ ավելի` կանանց համար) հարազատ ունեցող 380 եվրոպական ընտանիքների:
Ինչպես գրում է «Canadian Medical Association Journal»-ը, հետազոտողները նկատել են, որ երկարակյացների ժառանգները, ովքեր ունեն թեկուզ մեկ 90-ամյա եղբայր կամ քույր, վիտամին D-ի ցածր մակարդակ ունեն:
Կանադական Leiden University Medical Center-ի աշխատակից Դիանա վան Հեմսթը նշել է, որ երկարակյացների ժառանգների մոտ հազվադեպ է հանդիպում նաեւ գենային «CYP2R1» տարածված վարիացիան, որը պայմանավորված է օրգանիզմում D վիտամինի կուտակումով:





























