Արարատի մարզի Ջրաշեն գյուղի ջրամբարում այսօր՝ նոյեմբերի 6-ին  ժամը 17։30-ի սահմաններում հայտնաբերվել է գլխատված դի։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից. Ջրաշեն գյուղ մեկնած Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի փրկարար վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարները,  ջրամբարում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի:

Այս պահի դրությամբ դին դուրս է բերվել ջրամբարից, աշխատանքներ են տարվում դիակի ինքնությունը պարզելու նպատակով։

Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի