ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եռամսյակային ամփոփագրի հոկտեմբերյան  թողարկման մեջ նշվում է Հայաստանում եւ Ալբանիայում կլիմայի փոփոխության ադապտացիայի աջակցության մասին, գրում է «Climate Change Policy & Practice» կայքը:

Ամփոփագրում նշվում է, որ  Հայաստանի լեռնաանտառահին էկոհամակարգերում ադապտացիային ուղղված ծրագիրը  ներառում է  կլիմայի փոփոխության ռիսկերի կառավարում` լուծելու համար անառների դեգրադացիայի եւ ֆրագմենտացիայի, ինչպես նաեւ անտառային հրդեհների խնդիրները:

Ըստ ամփոփագրի`  ծրագիրը նկատելի առաջընթաց է արձանագրել անտառային հրդեհների հետ կապված գործողությունների բարելավման առումով` մասնավորապես, բնական աղետների ռիսկերի նկատմամբ դիմակայության,  միջկառուցվածքային  համակարգման  եւ ազգային սեփականության նկատմամբ պատասխանատվության բարձրացման տեսանկյունից: