Սիրիայում ընդդիմադիր զինյալներն սպանել են երկրի խորհրդարանի խոսնակի եղբորը: Շարունակելով ազգային կադրերի ոչնչացման պլանի իրագործումը, նոյեմբերի 6-ին, Դամասկոսի Ալ-Միդան թաղամասում, նրանք սպանել են Սիրիայի խորհրդարանի՝ Ժողովրդական խորհրդի խոսնակ Մուհամադ Ուսամա ալ-Լահամի եղբորը:
Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը հայտնել է, որ նրան գնդակահարել են իր մեքենայի մեջ՝ աշխատանքի գնալու ճանապարհին:
Միաժամանակ, Դեյ էզ-Զոր քաղաքի Ալ-Մուազզաֆին թաղամասում բանակի ստորաբաժանումներից մեկը մարտի է բռնվել զինված խմբավորման դեմ եւ սպանել 4 զինյալների:
Հոմսի նահանգի Ալ-Հուլայի շրջանի Թալդու գյուղում բանակի զինվորականները ոչնչացրել են տասնյակ զինյալների:





























