Ռուսաստանի Կրանսոդարի մարզի Լենինգրադսկայա ավանի բնակչուհու դեմ քրեական գործ է հարուցվել, ով ավելի քան 3 ամիս իր 19-ամյա դստերը պահել է շթղայված: Այս մասին հայտնի է դարձել, երբ տեղի բնակիչներից մեկը կնոջ տնից գոռգոռոցի ձայներ է լսել եւ հայտնել է ոստիկանություն: Դեպքի վայր հասած ոստիկանները տանը գտել են շղթայված երիտասարդ բնակչուհուն, հաղորդում է Vesti.ru-ն:

Աղջկա խոսքով, ինքն իր փոքրիկ որդու հետ Դոնի Ռոստովից տեղափոխվել է մոր մոտ՝ Լենինգրադսկայա ավան: Սակայն մի քանի ամիս անց, առանց մորը որեւէ բան ասելու վերադարձել է Դոնի Ռոստով՝ որդուն թողնելով տատիկի մոտ:

Կինը գտել է դստերը, հետ բերել Լենինգրադսկայա ավան եւ նրա ոտքը կապել շղթայով: Աղջիկը բակ կարող էր դուրս գալ միայն գիշերը եւ օգնություն կանչել չէր կարող: Երբ մայրը տանը չի եղել, աղջիկը կարողացել է աթոռը նետելով կոտրել ապակին եւ օգնություն կանչել:

Հարուցվել է քրեական գործ՝ «մարդուն ազատությունից ապօրիանաբար զրկելը՝ նրան հափշտակելու միջոցով» հոդվածով, որը նախատեսում է մինչեւ 2 տարվա ազատազրկում: