Դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման այսօր, համենայնդեպս, մեկ հաղթանակ արդեն տարել է, նշում է BBC-ն: Ընտրությունների արդյունքին սպասելով` Օբաման բասկետբոլ է խաղացել ընկերների եւ նախընտրական շտաբի աշխատակիցների հետ` 20 միավորով առաջ անցնելով հաշվում:
Ի տարբերություն Օբամայի` Ռոմնին նախընտրել է սպասումը այլ կերպ կազմակերպել: Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ մոտակա 4 ժամերը Ռոմնին նախատեսում է անցկացնել հյուրանոցի իր համարում, որտեղ էլ նա կհետեւի ընտրությունների արդյունքներին: Միեւնույն ժամանակ Օբամայի շտաբից հայտնել են, որ արդեն սկսել են տեղադրել նախագահի բեմը, քանի որ ամեն դեպքում` կհաղթի ընտրություններում Օբաման, թե ոչ, նա պետք է ելույթ ունենա ժողովրդի առաջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am գործակալությունը հայտնել էր, որ էքզիթ-փուլի տվյալներով Օբաման հաղթել է Նյու Հեմպշիրում, իսկ Ռոմնին` Քենտուկիում եւ Ինդիանայում: Հենց նոր ավարտվել են եւս 5 նահանգների` Վերմոնտի, Վիրջինիայի, Հարավային Կարոլինայի, Ջորջիայի եւ Ֆլորիդայի ընտրությունները:





























