Նախնական տվյալներով, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածուն` նախագահ Բարաք Օբաման հաղթել է Վերմոնտ նահանգում, իսկ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին` Ինդիանայում, Քենտուկիում, Արեւմտյան  Վիրջինիայում եւ  Հարավային Կարոլինայում:  Այսպիսով, քվեների քանակությամբ նախնական հաշիվը կազմում է Օբամայի 3-ը Ռոմնիի 33-ի դիմաց:

Էքզիթ-փուլի արդյունքների համաձայն, Ռոմնին հաղթել է Ինդիանայում (11 քվե), Օհայոյում (18 քվե), Քենտուկիում (8 քվե), Արեւմտյան Վիրջինիայում (5 քվե), Վիրջինիայում (13 քվե), Հարավային Կարոլինայում (9 քվե) եւ Ջորջիայում (16 քվե):

ԱՄՆ գործող նախագահ, դեմոկրատների թեկնածու Բարաք Օբաման, նույն հարցումների համաձայն,  հաղթել է Վերմոնտում (3 քվե), Նյու Հեմպշիրում (4 քվե), Հյուսիսային Կարոլինայում  (15 քվե) եւ Ֆլորիդայում (29 քվե):

Ավելի վաղ NEWS.am գործակալությունը հաղորդել է, որ ընտրություններում հաղթելու համար ԱՄՆ-ի նախագահի թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ընտրողների 270-ից ավելի քվե (ընդհանուր 538-ից): Ընդ որում, յուրաքանչյուր առանձին նահանգում հաղթած թեկնածուն իրեն է վերցնում այդ նահանգի բոլոր ձայները: Ամենախիտ բնակեցված բնակավայրը` Քլիֆորնիան ունի 55 քվե, այն դեպքում, երբ ամենաքիչ բնակչությամբ նահանգ Մոնտանի քվեները ընդամենը 3-ն են: