Նախնական տվյալներով, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում դեմոկրատների թեկնածու, նախագահ Բարաք Օբաման հաղթանակ է տանում Մերիլենդ, Իլինոյս, Քենտուկի, Բեմոնտ, Մասաչուսեթ, Ռոդ Այլենդ, Դելավեր, Նյու Ջերսի, Մեյն նահանգներում եւ Կոլումբիայի Օկրուգում` հավաքելով 79 քվե:
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին հաղթում է Արկանզաս, Օկլահոմա, Թենեսի, Քենտուկի, Արեւմտյան Վիրջինիա, Ալաբամա, Ջորջիա, Ինդիանա եւ Հարավային Կարոլինա նահանգներում` հավաքելով 82 քվե:
Սոցիալական ցանցերում ֆորումների եւ բանավեճերի մասնակիցների խոսքով, «տատանվող» նահանգների մեծ մասում ձայների միջեւ տարբերությունը այնքան չնչին է, որ որոշիչ կարող է դառնալ ամեն մի ձայնը:
Ավելի վաղ NEWS.am գործակալությունը հաղորդել է, որ ընտրություններում հաղթելու համար ԱՄՆ-ի նախագահի թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ընտրողների 270-ից ավելի քվե (ընդհանուր 538-ից): Ընդ որում, յուրաքանչյուր առանձին նահանգում հաղթած թեկնածուն իրեն է վերցնում այդ նահանգի բոլոր ձայները: Ամենախիտ բնակեցված նահանգը` Քալիֆորնիան ունի 55 քվե, այն դեպքում, երբ ամենաքիչ բնակչությամբ նահանգ Մոնտանայի քվեները ընդամենը 3-ն են:





























