Հովիկ Աբրահամյանը կադրային տեղաշարժեր է իրականացրել ոչ միայն ԱԺ աշխատակազմի վերին էշելոններում, այլև` ստորին, որպեսզի ամենուր իր վստահելի մարդիկ ունենա: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Նա փոխել է նույնիսկ երկար տարիների Աժ նախագահների անձնական խոհարարին` նշանակելով ընդդիմադիր, ՀԺԿ անդամ, 2008-ին ձերբակալված, այժմ ԱՄՆ-ում գտնվող Սամվել Կարապետյանի դստերը, ինչը հետաքրքիր է վերջին շրջանում ԲՀԿ-ՀԱԿ հարաբերությունների ջերմացման ֆոնին:
Անձնական խոհարարի «պաշտոնը» բավականին «նուրբ» է, որովհետև նա սպասարկում է նաև կոնֆիդենցիալ հանդիպումները, ճաշերը, իսկ նման դեպքերում ցանկացած կողմնակի աչք պետք է ստուգված լինի»,- գրում է «Հրապարակը»:





























