ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման ստացած քվեների քանակով առաջ է անցել հանրապետական Միթ Ռոմնիից:
Ինչպես CNN-ին վկայակոչելով հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Օբաման ունի 249 քվե, Ռոմնին` 191:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ընտրություններին հաղթելու համար ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն պետք է հավաքի  270 (538-ից) քվե: Ընդ որում` առանձին նահանգում հաղթած թեկնածուն ստանում է այդ նահանգի բոլոր ձայները:

Ավանդաբար Դեմոկրատական կուսակցության թեկնածուները հաղթում են ԱՄՆ-ի Արեւմուտքի եւ Արեւլյան հատվածի խիտ բնակեցված նահանգներում, իսկ Հանրապետականն առաջատար է լինում ամերիկյան «հարթլենդի» շատ նահանգներում: Սակայն կան, այսպես կոչված  «տատանվող» նահանգներ, որտեղ դեմոկրատների եւ հանրապետականների կողմնակիցների թիվը հավասար է: Հենց այդ 7 նահանգների քվեարկությունն էլ վճռորոշ կլինի ԱՄՆ-ի նախագահի հաղթողի հարցում. Այդ նահանգներն են`Կոլորադոն, Ֆլորիդան, Այհովան, Նյու Հեմփշիրը, Վիսկոնսինը, Փենսիլվանիան, Վիրջինիան, եւ Օհայոն, որտեղից առաջացել է ամերիկյան ասացվածքը՝  «Նա, ով հաղթում է Օհայոյի ընտրություններում, դառնում է ԱՄՆ-ի նախագահ»: